uBO Lite-ը (uBOL) MV3-ի վրա հիմնված բովանդակության արգելափակիչ է։

Կանոնների լռելյայն փաթեթը համապատասխանում է uBlock Origin-ի լռելյայն զտիչների փաթեթին։

- uBlock Origin-ի ներկառուցված զտիչների ցանկ
- EasyList
- EasyPrivacy
- Peter Lowe-ի գովազդային և հետագծող սպասարկիչների ցուցակ

Դուք կարող եք միացնել ավելի շատ կանոնների հավաքածուներ՝ այցելելով կարգավորումների էջ -- սեղմեք _Ատամնանիվ_ պատկերակը թռուցիկ վահանակում։

uBOL-ն ամբողջությամբ դեկլարատիվ է, այսինքն՝ զտման համար անընդհատ կատարվող uBOL գործընթացի կարիք չկա, իսկ CSS/JS արմատավորման վրա հիմնված բովանդակության զտումը հուսալիորեն իրականացվում է զննիչի կողմից, այլ ոչ թե ընդլայնման միջոցով։ Սա նշանակում է, որ uBOL հավելումը չի սպառում մշակիչի/հիշողության որևէ ռեսուրս, երբ տեղի է ունենում գովազդի արգելափակումը. uBOL աշխատանքային գործընթացն աշխատում է _միայն_ երբ Դուք փոփոխություններ եք կատարում դուրս լողացող վահանակում կամ ընտրանքների էջում։
